Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության՝ 11, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, մարդու առևանգման, անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքը հափշտակելու, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, սուտ մատնության, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձին ազատությունից զրկելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Առավել մանրամասն` այստեղ.