Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի ուղղությամբ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները երեք հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Էտ Թայբե քաղաքին՝ հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները:
Նշվում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքի թիրախ է դարձել նաև Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մեքենան։
ԶԼՄ-ների տվյալով՝ մեքենայում եղել են ՄԱԿ-ի՝ հրադադարի պայմանների կատարմանը հետևող մարմնի աշխատակիցներ, որոնք համաձայնեցված պարեկություն են իրականացրել Ռմեյշ բնակավայրի մոտ: Մեքենայի ուղղությամբ հարվածի հետևանքով վիրավորվել է երեք սպա և թարգմանիչը:
Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մեքենայի գնդակոծման մասին տեղեկությունը:
Ավելի վաղ «Հըզբոլլահը» հայտնել էր, որ գնդակոծել է իսրայելական Ռամիմ բնակավայրի բանակային զորանոցները՝ «ի պաշտպանություն Գազայի հատվածում պաղեստինցի տոկուն ժողովրդի»: