Սառցադաշտերի հալվելու արդյունքում՝ Երկրային տարին կկրճատվի
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրենլանդիայում և Անտարկտիդայում սառցադաշտերի ավելի արագ հալվելը կարող է պատճառ դառնալ, որ Երկրի անկյունային արագությունն ավելի նվազի։ Դրա պատճառով՝ Դրա պատճառով՝ նահանջ վայրկյանը հանելու անհրաժեշտություն կարող է առաջանալ ոչ թե 4, այլ 3 երեք տարին մեկ, գրում է Naked-Science-ը։
Աստղագիտական տարին, այսինքն՝ այն ժամանակը, որի ընթացքում Երկիրը լրիվ պտույտ է կատարում Արեգակի շուրջ, չի համընկնում օրացուցային տարվա հետ։ Սա նաև հիշեցնում է նահանջ տարին, երբ ամեն չորրորդ փետրվարին հավելյալ օր է ավելանում։ Այս երևույթի պատճառն այն է, որ մոլորակի պտտման արագությունը հաստատուն չէ, և յուրաքանչյուր հաջորդ օրը փոքր-ինչ տարբերվում է նախորդներից։
Օրացուցային տարին աստղագիտական տարվա հետ համաժամեցնելու համար գիտնականները վերահսկում են Երկրի պտույտի արագության փոփոխությունները (անկյունային արագություն): Բացի այդ, նրանք բացահայտում են մոլորակի «վարքագծի» վրա ազդող պատճառները։ Սա անհրաժեշտ է նրա հետագա պտույտի արագությունը կանխատեսելու և Համակարգված համընդհանուր ժամանակը (UTC) կարգավորելու անհապաղ անհրաժեշտությունը:
Գիտնականների աշխատանքի արդյունքները հուշում են, որ Երկրի «վարքագծի» փոփոխությունների պատճառով՝ UTC կարգավորման քաղաքականությունը պետք է խմբագրվի սպասվածից շուտ: Ավելին, քանի որ գլոբալ տաքացումը և մոլորակների պտույտը սերտորեն կապված են, առաջինի ազդեցությունը երկրորդի վրա պետք է ապագայում ևս շարունակել վերահսկել: