Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց արտակարգ վայրէջք է կատարել
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Աերոֆլոտ» ընկերության Սու 1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել: Գրել է «Սպուտնիկ Արմենիան»։
Նախնական տվյալներով` պատճառը եղել է կին ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացումը։
Թռիչքների օնլայն հարթակում երևում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևոյից», վերադարձին իջել «Ժուկովսկիում»։
Այլ տեղեկություններ այս պահին չկան։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։
Առավել մանրամասն` այստեղ.