Լուկաշենկոն կոչ Է արել պատրաստվել հարձակման
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ Է արել Ռուսաստանին պատրաստվել հարձակման և նախազգուշացրել Է Բելառուսի և Ռուսաստանի վրա ՆԱՏՕ-ի հարձակման սպառնալիքի մասին։
Բելառուսը և Ռուսաստանը չպետք է թուլանան՝ կապված Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ի զորքերի կենտրոնացման հետ։ Նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի խոսքերը փոխանցում է БелТА-ն։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Մենք չպետք է թուլանանք։ Մենք վստահ ենք, որ եթե ինչ-որ տեղ թուլանանք, նրանք կհարձակվեն մեզ վրա։ Դա միանգամայն հաստատ է», - ընդգծել է Բելառուսի ղեկավարը։
Հանրապետության ղեկավարը Գրոդնոյի շրջանի Օշմյանի շրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցում է կազմավորումների և զորամասերի մարտունակությունը ստուգելու միջոցառումներին։
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկը «չի պատրաստվում գնալ այնտեղ»՝ քննարկելով Արևմուտքի մեղադրանքները Ռուսաստանի և Բելառուսի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա հարձակվելու պլանների վերաբերյալ։
Հյուսիս-արևմտյան օպերատիվ հրամանատարության զորքերի հրամանատար Ալեքսանդր Նաումենկոն հայտնել է, որ իրավիճակը հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ Բելառուսի սահմանների մոտ, շարունակում է բարդ մնալ:
Նրա խոսքով՝ դա հաստատվում է Բելառուսի հետ սահմանին ՆԱՏՕ – ի անդամ երկրների տարածքներում ռազմական կառույցների ակտիվ շինարարությամբ։ Նաումենկոն հստակեցրել է, որ խոսքը նոր կրակային դիրքերի և հակատանկային խրամատների մասին է։
Փետրվարին Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Ժուկը հայտարարել էր, որ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունը իսկական դասագիրք է դարձել բելառուսական բանակի համար։