Երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմով
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի կազմը, որով ընտրանին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, հայտնի է:
Երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը ընտրանու կազմում ընդգրկել է հետևյալ բռնցքամարտիկներին` Լևոն Վարդանյան (48 կգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Արթուր Ավետիքյան (54 կգ), Էրիկ Առստամյան (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյան (60 կգ), Ռաֆայել Ներսիսյան (63,5 կգ), Արգիշտի Հակոբյան (67 կգ), Մարատ Միքայելյան (71 կգ), Ալբերտ Հարությունյան (75 կգ), Արմեն Պողոսյան (80 կգ), Նորայր Հակոբյան (86 կգ), Դավիթ Սիմոնյան (92 կգ) և Միսակ Ստեփանյան (+92 կգ)։ Իսկ կանանցից կմրցեն Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լյուսի Ավետիսյանը (54 կգ) և Լիլիթ Ասատրյանը (60 կգ)։
Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կկայանա Խորվաթիայի Պորեչ քաղաքում` ապրիլի 2-15-ը: