Իսրայելում աճում է հակապատերազմական շարժումը
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելում աճում է հակապատերազմական շարժումը. ամբողջ երկրում անցկացվել են հակակառավարական ցույցեր, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել Թել Ավիվում։ Ակտիվիստները փակել են առանցքային ճանապարհներն ու խաչմերուկները, մոտեցել հայտնի քաղաքական գործիչների ու զինվորականների տներին՝ պահանջելով դադարեցնել կրակը՝ պատանդներին ազատելու համար։
Ներքաղաքական այդ իրադարձությունների ֆոնին, CNN-ը հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է ԿՀՎ տնօրեն Բիլ Բերնսի ներկայացրած փոխզիջումային առաջարկին։ Այն ենթադրում է մոտ 700 պաղեստինցի բանտարկյալի ազատ արձակում, այդ թվում՝ Իսրայելի քաղաքացիների սպանության համար 100 ցմահ ազատազրկվածի՝ 40 իսրայելցի պատանդի ազատ արձակման դիմաց։ Այժմ սպասում են ՀԱՄԱՍ-ի արձագանքին: Կատարը, սակայն, «լուրջ առաջընթաց չի տեսնում»։