Սարի Թաղի տներից մեկի հարակից լանջից քարաթափում է տեղի ունեցել (լուսանկարներ)
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 23-ին, ժամը 12։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ թափվելով տան բակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ տան հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով մոտ 2 խմ քարային զանգված հայտնվել է տան բակում․ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել լանջի անկայուն քարերի հարկադիր քարաթափման աշխատանքներ։