Իսրայելը Գազայի «Ալ Շիֆա» հիվանդանոցում ձերբակալել է ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի 358 անդամի
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Պաղեստինի Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցային համալիրի տարածքում ձերբակալել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների 358 անդամի։ Այս մասին ճեպազրույցում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։
««Ալ-Շիֆա»-ում գործողությունը շարունակվում է: Այս գործողությունը բնութագրվում է ահաբեկիչների ամենամեծ համակենտրոնացումով, որին մենք հանդիպել ենք պատերազմի սկզբից ի վեր: Մինչ օրս մենք ձերբակալել ենք ավելի քան 500 կասկածյալի, որոնցից 358-ը ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի ահաբեկիչներ են», - ասել է Հագարին:
«Նրանք հանձնվում են, մենք հարցաքննում ենք նրանց, և նրանք մեզ շատ արժեքավոր և կարևոր հետախուզական տեղեկուություն են տրամադրում»,- հավելել է Հագարին։
Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է պաղեստինյան «Ալ-Շիֆա» հիվանդանոցում ռազմական գործողության մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «գործողությունն իրականացվում է այն բանից հետո, երբ ստացվել է հետախուզական տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ հաստատությունն օգտագործվում է արմատական ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան անդամների կողմից ահաբեկչական գործունեության համար»: Վերջին տվյալներով՝ զինվորականները բժշկական համալիրում ձերբակալել են առնվազն 600 ենթադրյալ ահաբեկչի և սպանել 140 զինված գրոհայինի։