Պուտինն ուղերձով դիմել է ժողովրդին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների ավարտին դիմել է ռուսներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են քվեարկությանը, անկախ նրանից, թե ում օգտին են քվեարկել․ «Գլխավորն այն է, որ դուք ապացուցել եք, որ հարգում եք ձեր քաղաքացիական պարտքը, գնահատում եք ընտրության ազատությունն ու ձեր ձայնը, և ձեր յուրաքանչյուր ձայնը, կրկնում եմ, մեծ նշանակություն ուներ»։
Նա նշել է, որ իր հաղթանակը ցույց է տալիս քաղաքացիների աջակցությունը երկրի քաղաքական և տնտեսական կուրսին։
«Շնորհակալություն բոլորիդ վստահության համար։ Ես ամեն ինչ կանեմ այն արդարացնելու համար։ Ես հասկանում եմ, որ վստահության այս մակարդակը մեծացնում է պատասխանատվությունը Ռուսաստանի, մեր ժողովրդի բարօրության համար և պահանջում է ավելի մեծ նվիրվածություն և արդյունավետություն անձամբ ինձանից և մեր ողջ թիմից։
Ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրականացվեն այն լայնածավալ ազգային նախագծերն ու ծրագրերը, որոնց մասին վերջերս մանրամասն անդրադարձել էի։
Ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանն այսօր մեկ մեծ, ընկերական ընտանիք է»,-նշվում է ուղերձում: