Ամիօ թվային քարտերն ամպի չափ հնարավորություններով ու 5% քեշբեքով
SocityՀնարավորություններն ամպի չափ են, երբ օգտագործում եք Ամիօ թվային քարտերը՝ պարզեցնելով առանց այն էլ հագեցած առօրյան:
Մեր սոցիալական ցանցերում (bit.ly/4cxv6IW, bit.ly/49Y6uay) անցկացվող ՙԱմպի չափ հնարավորություններ՚ արշավի շրջանակներում շարունակում ենք ցուցադրել հասարակ իրավիճակներ առօրյայից, երբ Ամիօ թվային քարտ օգտագործելը միայն հեշտացնում է կյանքը:
Սրճարանում, ընկերական միջավայրում, հանգիստը վայելելիս կատարեք անհպում վճարում Ամիօ թվային քարտով՝ միևնույն ժամանակ կուտակելով 5 տոկոս քեշբեք:
Եթե փորձում եք հաշվարկել, թե տաքսի ծառայության վրա ամսական որքան գումար եք ծախսում, ապա կցեք Ամիօ թվային քարտն օնլայն տաքսիներին և հաշվարկի կարիք այլևս չի լինի:
Գնումներ անելիս նոր իրերի էյֆորիան չի ընդհատվում պայուսակում դրամապանակ փնտրելով, եթե վճարում եք Ամիօ թվային քարտով:
Իրավիճակները շատ են, իսկ լուծումն Ամիօ թվային քարտն է՝ ամպի չափ հնարավորություններով:
Ձեր կողմից շատ սիրված ակցիան կրկին երկարաձգվում է: Հիշենենք, որ ակցիայի ընթացքում AMIO Visa թվային քարտապանները սուպերմարկետներում, մարկետներում և մթերային խանութներում գնումներ կատարելիս կստանան 5% cashback, իսկ AMIO MasterCard թվային քարտապանները ռեստորաններում և բենզա/գազալցակայաններում վճարումներ կատարելիս կստանաս ևս 5% cashback՝ ամսական մինչև 10,000 դրամ կամ համարժեք արտարժույթ յուրաքանչյուր օրացույցային ամսվա ընթացքում։
Շտապեք դառնալ ԱՄԻՕ թվային քարտապան: Ակցիան կգործի մինչև 2024թ. ապրիլի 30-ը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: