Մեկ օրում արձանագրվել է 18 ՃՏՊ, 9 մարդ զոհվել է
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 39, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, հոգեկան ներգործության և փաստաթուղթ կեղծելու՝ 6-ական, ֆիզիկական ներգործության ու ինքնավնասման՝ 4-ական, անձնական ունեցվածքի գողության և զենք-զինաթերքի առգրավման՝ 3-ական, մարմնական վնասվածք պատճառելու ու ինքնիրավչության՝ 2-ական, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր հափշտակելու, անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության կիրառման մասին որոշումը խախտելու, սառը զենք կրելու, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորակոչից խուսափելու, սուտ մատնության, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և քրեակատարողական հիմնարկում արգելված իրեր պահելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության և դրամանենգության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 9 մարդ զոհվել է, 34-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: