Գազայի բնակչության 100%-ը սննդի խիստ պակաս է զգում. Բլինկեն
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածի ողջ բնակչությունը ներկայումս սուր սով է ապրում։ Այս մասին Ֆիլիպիններում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Ըստ ամենահեղինակավոր աղբյուրների՝ Գազայի բնակչության 100 տոկոսը սննդի խիստ պակաս է զգում: Սա առաջին դեպքն է, երբ այս կերպ է բնութագրվում ամբողջ բնակչության վիճակը»,- ասել է Բլինկենը։
Պետքարտուղարը հայտնել է Գազայի հատվածում «սարսափելի հումանիտար իրավիճակի» մասին։
Բլինկենն ասել է, որ մարտերն ավելի շուտ կավարտվեին, եթե արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատեր հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ վերցված պատանդներին։
Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Իսրայելը նույնպես պատասխանատու է պաղեստինյան անկլավի խաղաղ բնակչության անվտանգության համար։ Այդ կապակցությամբ Բլինկենը կոչ է արել Իսրայելին ապահովել, որ Գազայի բնակիչներին հասանելի լինեն մարդասիրական օգնությունն ու սնունդը: