Ուկրաինայից հետո հաջորդը մենք կլինենք. Ռուսաստանը շարունակում է իր ապակայունացնող մարտավարությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում. Միշել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վստահ է, որ Ռուսաստանը կանգ չի առնի Ուկրաինայի վրա, և որ այս սպառնալիքին դիմակայելու համար Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և պաշտպանության նոր որակ։
Ինչպես գրում է Միշելը Der Spiegel-ի սյունակում, Ուկրաինայում պատերազմի սկսվելուց երկու տարի անց պարզ է դարձել, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայում, ինչպես տասը տարի առաջ կանգ չառավ Ղրիմում։
Ռուսաստանը շարունակում է իր ապակայունացնող մարտավարությունը՝ Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ ավելի հեռու՝ Աֆրիկյան մայրցամաքում, նշել է Միշելը։
«Ռուսաստանը լուրջ ռազմական վտանգ է ներկայացնում մեր եվրոպական մայրցամաքի և գլոբալ անվտանգության համար: Եթե մենք չգտնենք ԵՄ-ի ճիշտ պատասխանը և բավարար աջակցություն չտրամադրենք Ուկրաինային Ռուսաստանին կանգնեցնելու համար, հաջորդը մենք կլինենք:Ուստի մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանությանը և անցնենք պատերազմական տնտեսության։ Ժամանակն է պատասխանատվություն կրել սեփական անվտանգության համար։ Մենք այլևս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ լինել ԱՄՆ-ում կամ այլ երկրներում ընտրական ցիկլերի ողորմության տակ»,- գրել է նա։
Քաղաքական գործիչը պնդում է, որ Եվրոպան բախվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր իր անվտանգության ամենամեծ մարտահրավերին և կարիք ունի զարգացնելու պաշտպանական պատրաստվածությունը։