Վրաստանի վարչապետը տարածաշրջանային առաջին այցը կկատարի Ադրբեջան
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է APA-ի թղթակիցը Թբիլիսիից, այցի ընթացքում կառավարության ղեկավարը Բաքվում կանցկացնի մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ և կքննարկի վրաց-ադրբեջանական հարաբերությունները։
Կոբախիձեն, որն անցյալ ամիս դարձավ Վրաստանի վարչապետ, իր առաջին արտասահմանյան այցը կատարել էր Բրյուսել։ Նրա այցն Ադրբեջան կլինի նրա երկրորդ արտասահմանյան այցը, ինչպես նաև առաջին այցը տարածաշրջանի երկրներ։