Fastex-ը կաջակցի Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեում ներկայացվող ահայկական տաղավարին
SocityFastex-ն իր աջակցությունն է հայտնում Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեին
Հայաստանի մասնակցությանը, որը տեղի կունենա ս․թ․ ապրիլի 20-ից նոյեմբերի 24-
ը: Նույն ժամանակահատվածում Վենետիկյան Արսենալեի Կաստելլո 2024a հասցեում
կցուցադրվի նաև Fastex-ի նախագիծ AKNEYE-ը:
Բիենալեի ընթացքում AKNEYE-ի «Ֆիջիթալ Սփեյսեր» տաղավարը կներկայանա որպես ոչ
մրցութային նախագիծ, որտեղ կցուցադրվեն բազմաթիվ հայ, ինչպես նաև միջազգային
ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների քանդակները, իսկ այցելուները
կկարողանան նորովի բացահայտել այլընտրանքային «արվեստը շարժման մեջ»:
«AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է
արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության
մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի և միջավայրի միջև», -
ընդգծել է ցուցադրության հանձնակատար Վիգեն Բադալյանը:
Արվեստի կուրատոր Անաստասիա Դոուսոնը նշում է, որ AKNEYE-ի «Ֆիջիթալ
Սփեյսերը» ներկայացնում են արվեստի ավանդական մոտեցումների և ժամանակակից
տեխնոլոգիական լուծումների զուգադրումը: Քանդակի և NFT տեխնոլոգիայի
համադրումը հնարավորություն է տալիս դիտողին տեսնել նոր իրականություն՝
միավորելով ֆիզիկական և թվային աշխարհները:
Fastex-ն ուրախ է աջակցություն ցուցաբերել հայկական տաղավարին Վենետիկի 60-րդ
միջազգային բիենալեի շրջանակում՝ խթանելով արտերկրում հայ մշակույթի պատշաճ
ներկայացումն ու հանրահռչակումը:
Կարևորելով հայ արվեստագետներին աջակցելը՝ AKNEYE-ը հնարավորություն կընձեռի
բազմաթիվ տաղանդավոր արվեստագետների ներկա գտնվել Վենետիկում Բիենալեի օրերին և
AKNEYE տաղավարում ստեղծել իրենց աշխատանքները՝ ներկայացնելով դրանք
ցուցադրության այցելուներին:
Ցուցահանդեսի վերաբերյալ հետագա նորությունները բաց չթողնելու համար
առաջարկվում է հետևել AKNEYE-ի պաշտոնական վեբկայքին և սոցիալական հարթակներին: