Ի՞նչ են անում զինված հատուկ ջոկատայիններն այս պահին Երևանի Կոմիտաս 36 հասցեում
Socity1or.am-ը գրել է.
Երևանի Կոմիտաս 36 հասցեում գրավատուն է գործում, որի դիմաց մարդիկ են խմբված ու նկատվում են զինվորական համազգեստով հատուկ ջոկատայիններ, ովքեր ինքնաձիգեր են կրում:
Հավաքվածներից ինչ որ բան ճշտել չհաջողվեց:
1or.am-ը կապ հաստատեց ՀՀ ՆԳՆ լրատվության վարչություն, որտեղ մերժեցին որևէ մեկնաբանություն տալ.
«Եթե ոստիկանության հետ կապված ինչ-որ բան լինի, երբ կունենանք հրապարակման ենթակա տեղեկատվություն, կհրապարակենք, այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս»,- նշեց մեր զրուցակիցը: