Ի վերջո, միայն ներազգային համերաշխությամբ է հնարավոր կերտել ուժեղ Հայրենիք
VideosԿանանց միջազգային օրվա խորհրդով կազմակերպված հանդիպմանը ներկա էին հերոսածին մայրեր, վաստակավոր արտիստներ, աշխարհի չեմպիոններ՝ կանայք, ովքեր անկախ մասնագիտությունից, անկախ ոլորտից, գալիք սերունդներին հայրենասիրության և հայրենանվիրման օրինակ են հանդիսանում։
Կրկին շնորհավորում եմ մեր չքնաղ կանանց, ովքեր, նորից եմ ասում, կարող են համերաշխության մթնոլորտի առաջամարտիկները դառնալ մեր երկրում։ Ի վերջո, միայն ներազգային համերաշխությամբ է հնարավոր կերտել ուժեղ Հայրենիք, և հանդիպմանը բոլորը ներկա էին հե՛նց այս գաղափարի նվիրումով։