Լարսը, այնուամենայնիվ փակվում է հայկական ավտոմեքենաների համար. ռուսական կողմը չի պարզաբանում պատճառը
SocityՕրեր առաջ 1or.am-ը գրել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել մարտի 6-ից Վերին Լարսի անցակետով հայկական ավտոմեքենաների ելումուտը արգելելու մասին:
Չնայած բոլոր հնարավոր տեղերով փորձեցին հերքել մեր տեղեկությունը, մեր գործընկեր Factor.am-ը գրում է, որ հայկական բեռնափոխադրող ընկերություններից ահազանգում են, որ ռուսական կողմը խնդիրներ է ստեղծում իրենց համար:
Մասնավորապես, հայկական գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Factor.am-ին հայտնել են, որ ռուս մաքսավորները հայ վարորդներին զգուշացրել են, որ մարտի 6-ից Վերին Լարսի անցակետը նրանց համար փակ է լինելու, և սահմանափակումները վերաբերելու են միրգ-բանջարեղենին և սննդամթերքի այլ տեսակների։ Ըստ ահազանգի հեղինակների՝ ռուսական կողմից, սակայն, չեն պարզաբանել, թե որն է հնարավոր նոր սահմանափակումների պատճառը, միայն ասել են՝ պատճառը Հայաստանի ղեկավարությունից հարցրեք։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ մեր տեղեկությունները՝ մարտի 6-ից Վերին Լարսի անցակետի՝ հայկական ավտոմեքենաների համար փակվելու վերաբերյալ հաստատվում են:
Առավել մանրամասն` այստեղ.