ԵՄ-ում հայտարարել են, թե չեն պատրաստվում ՀՀ-ի հետ զորավարժություններ անցկացնել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու ծրագիր չկա, քանի որ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այլ քաղաքական և տնտեսական արժեքների վրա հիմնված կառույց։
Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։
«Եվրամիությունը չի նախատեսում նաև անդամ երկրների տարածքում վերապատրաստել հայ զինվորականներին»,-ասել է նա։
Խոսելով հայկական բանակին անզեն աջակցություն ցուցաբերելու հնարավորության մասին, Ստանոն ասել է, որ այս առնչությամբ դեռ կոնկրետ որոշում չի կայացվել։