Seven Visions, The Dvin-ը նոմինացված է World Travel Awards Europe Gala Ceremony 2024 հեղինակավոր մրցանակաբաշխությանը
SocitySeven Visions, The Dvin-ը շարունակում է ներկայացնել սպասարկման ամենաբարձր մակարդակը և անմոռանալի հանգստի տպավորիչ հնարավորությունները: The Dvin-ը հպարտանում է բազմաթիվ մրցանակներով և հեղինակավոր անվանակարգերով, որոնք ընդգծում են որակի և նորարարության հանդեպ իր նվիրվածությունը: Իր՝ կատարելության ձգտման շնորհիվ Seven Visions, The Dvin-ը ոչ միայն արժանացել է բազմաթիվ մրցանակների, այլև ամրապնդել է Հայաստանի համբավը՝ որպես գրավիչ զբոսաշրջային վայր ամբողջ աշխարհում։
Ընդամենն ամիսներ առաջ Seven Visions, The Dvin-ը աշխարհում ճանաչվեց լավագույն Ռեզորթը՝ հաղթելով «World's Leading Hotel Dining & Entertainment Experience» անվանակարգում: Seven Visions, The Dvin-ն ընդամենը 2 ամսվա ընթացքում 4 միջազգային մրցույթի է մասնակցել և ճանաչվել լավագույնը թե՛ աշխարհում, թե՛ եվրոպայում։ Այդ մրցույթներից մեկն օրինակ անցկացվել է դեկտեմբերի 1-ին Դուբայի Բուրջ Ալ Արաբում, որտեղ տարբեր անվանակարգերում մասնակիցների թվում էին այնպիսի հզոր համալիրներ, ինչպիսք էին օրինակ Jumeirah Al Naseem, Burj Al Arab, Four Seasons, Atlantis The Royal, Kempinski Hotel Mall of the Emirates-ը և այլն։
Այսօր արդեն մեզ հայտնի է դարձել, որ Seven Visions, The Dvin-ը նոմինացված է մարտի 7-ին Բեռլինում անցկացվացելիք World Travel Awards Europe Gala Ceremony 2024 հեղինակավոր մրցանակաբաշխությանը։ Այստե՛ղ՝ Հայաստանում, մեծ է սպասումը, թե հերթական անգամ մեր երկրին ինչ հաջողություններ կբերի Seven Visions, The Dvin-ը։
Seven Visions Resort & Places, The Dvin-ը Երևանի կենտրոնում գտնվող շքեղ համալիր է, որն իր մեջ ներառում է 153 նրբաճաշակ և նորաոճ սենյակ, բարձրակարգ ռեստորաններ, ակումբներ, բուտիկներ, թատրոն, տարբեր տրամաչափի հանդիսությունների սրահներ, սպորտային համալիր, լողավազան, կոնֆերանս սրահներ և ժամանցի բազմաթիվ այլ գոտիներ։ Վերաբացման օրվանից այս համալիրում են տեղի ունենում Հայաստանում կազմակերպված ամենակարևոր պետական միջոցառումները, ամենաշքեղ մասնավոր երեկույթները, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո այստեղ է մատուցվել գալա-ընթրիքը, այստեղ են իջևանում Հայաստան ժամանած տարբեր երկրների նախագահներ և հենց այս համալիրի ռեստորանների բարձրակարգ սպասարկումից են օգտվել՝ Մակրոնը, Ջասթին Թրուդոն, Պուտինը և այլք։
Ոլորտում նորարարություններով և տեխնոլոգիաներով հագեցած այս ռեզորթը կարճ ժամանակում դարձել է մեր երկրի այցեքարտը։ Թե ինչ հաղթանակներ են սպասվում առջևում պարզ կլինի առաջիկայում: Սա է իրական հայրենասիրությունը՝ ներդրումներ կատարելը, արժեք ստեղծելը, դեր խաղալը պետության վարկանիշի բարձրացման համար։