Ուկրաինայի հուժկու հարվածը․ զոհերի մեջ ադրբեջանցի հրամանատար կա
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրերս Դոնեցկի մարզի Վոլնովախայի շրջանի Տրուդովսկոե գյուղի մոտ տեղակայված ռուսական ռազմավանի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ազգությամբ ադրբեջանցի, 36-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գնդապետ Հուսեյն Մուսաևը։ Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ռազմավանի հրապարակում շարված են եղել բրիգադի 4-րդ, 5-րդ և 6-րդ վաշտերի զինծառայողները՝ սպասելով Արևելյան ռազմական օկրուգի 29-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Օլեգ Մոիսեևի ժամանմանը։
Նշվում է, որ ուկրաինացիների հարձակման հետևանքով առնվազն 60 զինվորական է զոհվել։ Մուսաևից բացի զոհվել է 155-րդ ծովային առանձին բրիգադի հրամանատարի տեղակալ Ռոման Կոժուխովը։
Ադրբեջանցուն արդեն հուղարկավորել են Ադրբեջանում։
Առավել մանրամասն` այստեղ.