Լարսում ՀՀ ներկայացուցիչը՝ անցակետի փակվելու լուրերի մասին
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լարսի անցակետում այս պահին ոչ մի սահմանափակում չկա։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ անցակետը մոտակա օրերին փակվելու է Հայաստանի համար, ասաց Լարսի անցակետում ՀՀ ներկայացուցիչ Վահան Հակոբյանը։
Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ Ռուսաստանը որոշել է սառեցնել Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը։ Սկզբնական փուլում արգելքը կկիրառվի ավտոտրանսպորտային միջոցներով իրականացվող ապրանքաշրջանառության վրա։ Տելեգրամյան ալիքները գրում են, որ հայ վարորդներն արդեն իսկ տեղեկացվել են, որ մարտի 6-ից Վերին Լարսի անցակետը նրանց համար փակ է լինելու։ Մեզ հետ զրույցում Վահան Հակոբյանն ասաց, որ ռուսներից հետաքրքրվել են, թե ինչու են նման տեղեկություններ տարածվում։
«Կարող եմ ասել, որ այս պահին ոչ մի սահմանափակում չկա հայկական ապրանքների նկատմամբ, և երբ մեր ռուս գործընկերների հետ այդ հարցը քննարկում ենք, որ այդպիսի լուրեր են տարածվել, ինձ պատասխանում են, որ ոչ մի նման տեղեկություն չկա, նույնիսկ քննարկում չի եղել այդ թեմայով, և իրենք էլ չգիտեն, թե այդ լուրերը որտեղից են տարածվում։ Այսինքն՝ այս պահի դրությամբ դրանք ինչ-որ խոսակցություններ են, և ես չեմ կարող մեկնաբանել, թե դրանք որտեղից են դուրս եկել և ինչու են տարածվում, բայց այս պահի դրությամբ ոչ մի նման բան չկա»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ այս պահին Լարսի անցակետում կուտակումներ չկան, և երկկողմանի բեռնատարները անցնում են։
Առավել մանրամասն` այստեղ.