Ի սկզբանե 16,000 դոլարից էլ պակաս գնահատված կտավը Sotheby's-ի աճուրդում վաճառվել է մոտ 14 մլն դոլարով (լուսանկարներ)
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
17-րդ դարի կտավը, որն ի սկզբանե գնահատվել էր 16,000 դոլարից էլ պակաս, Sotheby's-ի աճուրդում վաճառվել է մոտ 14 միլիոն դոլարով այն բանից հետո, երբ մասնագետները բացահայտել են դրա գաղտնիքը, գրում է Daily Mail-ը:
2021 թվականին Christie's աճուրդի տունը «Թագավորների երկրպագությունը» կոչվող յուղաներկ կտավը վերագրել էր Ռեմբրանդտի շրջապատից մեկին և աշխատանքը գնահատել 10,600-ից 15,900 դոլար:
Սակայն Sotheby's-ը, ի վերջո, պարզել է, որ աշխատանքը իրականում Ռեմբրանդտի վրձնին է պատկանում. արդյունքում կտավի վերջին վաճառքից երկու տարի անց դրա գինը բարձրացել է մինչև 13,8 միլիոն դոլար:
20 ամիս տևած լայնածավալ հետազոտության ընթացքում փորձագետները կիրառել են ռենտգենային և ինֆրակարմիր անալիզ, ինչպես նաև խորհրդակցել են Ռեմբրանդտի գծով բազմաթիվ առաջատար գիտնականների հետ:
Կտավն անհայտ հավաքորիդի կողմից գնվել է 13,8 միլիոն դոլարով: