Հայաստանը հրաձգության Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կառավարությունը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հետ համատեղ հայտ է ներկայացրել հրաձգության Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների և երիտասարդների առաջնությունը Երևանում հյուրընկալելու համար:
Հայաստանի հայտը ներկայացրել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ Հունգարիայի Դյոր քաղաքում անցկացված հրաձգության Եվրոպայի առաջնության շրջանակում՝ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, բացի Հայաստանից, 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել նաև Բուլղարիան: Երևանի և Վառնայի նախնական հայտերի ներկայացումից հետո Հրաձգության միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել երեքհոգանոց աշխատանքային հանձնաժողով ձևավորել, որը կայցելի մրցավայրեր՝ պայմաններին և ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով:
ԵԱ-ի անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի այս տարվա մայիսին: