14-ամյա աշակերտուհին ցած է նետվել լքված գործարանի շենքից
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պրիմորիե Պարտիզանսկում 14-ամյա աշակերտուհին տուժել է լքված գործարանի շենքից բարձրությունից ընկնելու հետևանքով, նա վնասվածքներով հոսպիտալացվել է, հայտնում է Պրիմորիեի դատախազությունը։
Նշվում է, որ շաբաթ երեկոյան մի խումբ դեռահասներ, մտնելով լքված քիմիական և դեղագործական գործարանի շենքերից մեկը, փորձել են ցատկել 3-րդ հարկի քանդված առաստաղի վրայով։ Նրանցից մեկը՝ 14-ամյա աղջիկը, կորցրել է հավասարակշռությունը և վայր է ընկել՝ բախվելով բետոնե մակերեսին։
«Վնասվածքների հետևանքով անչափահասը հոսպիտալացվել է «Թիվ 1 քաղաքային հիվանդանոց» վնասվածքաբանության բաժանմունք։ Ներկայումս քաղաքի դատախազությունը պարզում է լքված շենքի սեփականատիրոջը և դեպքի հանգամանքները։
Միջադեպի հիման վրա դատախազությունը մտադիր է գնահատել շենքի սեփականատիրոջ և քաղաքապետարանի պաշտոնյաների գործողությունները (անգործությունը)՝ սահմանափակելու երեխաների մուտքը անապահով և լքված շենքեր։
Առավել մանրամասն` այստեղ.