Անթալիայում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անթալիա (Թուրքիա) հանգստավայրում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը (AFAD):
Ուրբաթ օրն Անթալիայում բացվել է Դիվանագիտական ֆորումը։
Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Գազիփաշայի շրջանում Երեւանի ժամանակով 10:48-ին։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 32,63 կմ խորության վրա։
Սպասվում է, որ ուրբաթ Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին կմասնակցեն ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, մոտ 90 նախարարներ, այդ թվում՝ ավելի քան 60 արտգործնախարարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչներ։
Նշենք, որ Դիվանագիտական համաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Առավել մանրամասն` այստեղ.