Վաղվանից 400-ից ավելի դեղեր կվաճառվեն էլեկտրոնային դեղատոմսերով
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 1-ից 400-ից ավելի դեղեր կվաճառվեն էլեկտրոնային դեղատոմսերով։ 2025թ.հունվարի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերով կվաճառվի ևս 2566 դեղ. կառավարության նիստում տեղեկացրել է առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։ Նա նշել է, թե ընդհանուր գրանցված է 3370 անուն դեղ. «Մնացածն այն դեղորայքն են, որ պարտադիր չեն դեղատոմսով դուրս գրման»։
Վարչապետի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը մանրամասնել է. «Կան գլխացավի դեղեր, որ այսօր էլ պետք է դեղատոմսով դուրս գրվեն, և կան, որ ոչ։ Կախված է ազդող նյութերից ու դրանց քանակից»։
Արձագանքելով կառավարության որոշման նախագծին՝ վարչապետը նշել է. «Տարբեր տեղերից խոսակցություն է լինում, որ բժիշկները հատուկ ֆիրմաների դեղերին են նախապատվություն տալիս, որ կապեր ունեն այդ ֆիրմաների հետ․ ես ճի՞շտ եմ հասկանում, որ անհրաժեշտության դեպքում կարող ենք հետագծելիությունը նայել, ստուգել»։
Ջումայանը նաև նշել է, որ առողջապահության առաջնային օղակում գումար կտնտեսվի՝ մեկ թղթային դեղատոմսի համար 6-8 դրամ. «Օրական հազարավոր դեղատոմսեր են դուրս գրվում, ինչպես նաև տասնյակ մատյաններ, որ թղթային են վարվում։ Ամսի 1-ից չի վարվելու, այլ միայն մեկ թղթային մատյան՝ ինտերնետ կապի կամ հոսանքի խափանման դեպքում»։
Փոխնախարարը վստահեցրել է, որ ենթակառուցվածքն ամբողջովին պատրաստ է նոր համակարգին։