Վահագն Դավթյանը մոտ է Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելուն
SportՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպորտային մարմնամարզության առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլից հետո մարզաձևի միջազգային ֆեդերացիան հրապարակել է անհատական օլիմպիական վարկանիշները։
Փարիզ մեկնելու արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերում վարկանիշով զբաղեցնել առաջին կամ երկրորդ տեղը:
Օղակների վարժությունում մեր երկրի երկու ներկայացուցիչներ հնարավորություն ունեն տեղ զբաղեցնել լավագույն երկյակում: Այդ արդյունքին ավելի մոտ է Վահագն Դավթյանը, ով Կահիրեում նվաճեց արծաթե, իսկ Կոտբուսում՝ բրոնզե մեդալ:
35-ամյա մարմնամարզիկը վաստակել է 45 միավոր ու ընդամենը մեկ միավոր պակաս ունի Ռիյոն Յոնգից (Հյուսիսային Կորեա) և Նիկիտա Սիմոնովից (Ադրբեջան), որոնք ունեն 46 –ական միավոր:
Նույն մրցաձևում Արթուր Ավետիսյանը հինգերորդն է / 38 միավոր/:
Նժույգթափերում Գագիկ Խաչիկյանը զբաղեցնում է 6-րդ , իսկ Հարություն Մերդինյանը՝ 8-րդ տեղը:
Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլը կմեկնարկի Բաքվում՝ մարտի 7-ին, իսկ վերջինը՝ ապրիլի 17-ին՝ Դոհայում:
Ի դեպ, վարկանիշային սանդղակում հաշվի են առնվելու մարզիկի լավագույն երեք ելույթները: Մեր մարմնամարզիկները բաց կթողնեն Բաքվում կայանալիք մրցաշարը:
Մարմնամարզիկների համար օլիմպիական ուղեգիր ստանալու վերջին հնարավորությունը կլինի Եվրոպայի 2024թ. առաջնությունը, որը կանցկացվի Իտալիայում՝ ապրիլի 24-28-ը:
Աղբյուր ArmSport.am