Ուկրաինայում ՆԱՏՕ-ի մարտական ստորաբաժանումներ տեղակայելու ծրագրեր չունենք. Ստոլտենբերգ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ն չի պլանավորում մարտական ստորաբաժանումներ ուղարկել Ուկրաինա, Associated Press-ին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ այն լուրերի ֆոնին, որ որոշ երկրներ քննարկում են հակամարտության գոտի զինված ուժեր ուղարկելու հավանականությունը:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային. աջակցությունը տրամադրվում է 2014 թվականից և ակտիվացել է 2022 թվականի հակամարտության բռնկումից հետո։
«Սակայն մենք ՆԱՏՕ-ի մարտական ստորաբաժանումներն Ուկրաինայում տեղակայելու ծրագրեր չունենք», - վստահեցրել է Ստոլտենբերգը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: Դրան ի պատասխան ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորքերը մուտք գործեն Ուկրաինա, ապա կարող ենք խոսել ոչ թե հակամարտության հնարավորության, այլ դրա անխուսափելիության մասին:
«Իրավիճակը նույնկերպ պետք է գնահատեն ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք այդ ամենը համապատասխանում է իրենց շահերին, իրենց քաղաքացիների շահերին», - հայտարարել է Պեսկովը։