Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը՝ Բանկի խորհրդի կարևոր դերի և գործունեության մասին
SocityԲանկերի զարգացման ռազմավարության մշակման և գործընթացների վերահսկողության, ռիսկերի զսպման և առանցքային որոշումների ընդունման գործում, որպես կանոն, մեծ դեր ունի Տնօրենների խորհուրդը։ Ֆասթ Բանկի օրինակով՝ Խորհրդի լիազորությունների, պարտականությունների ու կորպորատիվ կառավարման կարևորության մասին է խոսել բիզնեսի կառավարման և թվային փոխակերպման մասնագետ, գործարար, նախկինում «McKinsey & Company» ընկերության տեխնոլոգիական պրակտիկայի գործընկեր, «Կերպակ»-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, Ֆասթ Բանկի Խորհրդի անդամ՝ Վահան Վարդանյանը։ Նա պատմել է տարիների իր փորձից, ինչպես նաև անդրադարձել թվային բանկինգի զարգացումներին և այս համատեքստում՝ Ֆասթի համար առանցքային խնդիրներին, զարգացման կարևոր ուղղություններին: