Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան և Ֆրանսիան բանակցում են Mirage 2000 կործանիչների մատակարարման շուրջ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և Ֆրանսիան բանակցում են ֆրանսիական Mirage 2000 բազմանպատակային կործանիչների մատակարարման շուրջ։ Նա մանրամասներ չի հայտնել բանակցությունների ընթացքի մասին, գրում է kommersant.ru-ն։
«Այո, մենք բանակցում ենք կործանիչների վերաբերյալ», - ասել է Զելենսկին՝ ի պատասխան LCI-ի թղթակցի հարցին, թե ինչ հեռանկարներ կան Mirage 2000-ն Ուկրաինային մատակարարելու հարցում:
Փետրվարի 16-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ սպասում է ֆրանսիական կործանիչների մատակարարումներին։
Forbes-ը գրել է, որ Փարիզը կարող է Կիևին մատակարարել մոտ 20 միավոր Mirage 2000, մինչդեռ 2023 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատն ասել է, որ Mirage 2000-ը հնացած մոդել է, որն ուկրաինական բանակին պետք չէ։