Աշխարհի ցանկացած կետում հնարավոր է ձեռք բերել հայկական հեռախոսահամար. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Քիչ չեն դեպքերը, երբ ճանապարհորդելիս կամ ուղղակի Հայաստանից դուրս գտնվելիս անհրաժեշտ է լինում հայկական հեռախոսահամար ձեռք բերել կամ ֆիզիկական քարտը փոխարինել eSIM քարտով, ինչը «դրսում» մինչ այս փաստացի անհնար էր:
Եվ ահա, հիմա հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team Telecom Armenia -ն, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։ eSIM ստանալու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, ընտրել eSIM ակտիվացնելու բաժինը, անցնել նույնականացում և ձեռք բերել կանխավճարային համակարգի հեռախոսահամար։
Ի դեպ, նշվում է, որ այս հնարավորությունից այժմ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները։
«Մեր նոր բացառիկ ծառայությունը կօգնի Հայաստանի քաղաքացիներին մեկ հպումով ստանալ հայկական հեռախոսահամար: Այսինքն, անկախ նրանից՝ ճանապարհորդում եք, թե պարզապես գտնվում եք հեռավոր վայրում, որտեղից մասնաճյուղ մոտենալը դժվար է, մեր այս լուծումը երաշխավորում է, որ դուք միշտ կլինեք կապի մեջ»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում