Աշխարհի ամենամեծ բանակում ծառայում է 2 մլն մարդ, ամենափոքրում՝ 245
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի տարբեր երկրների բանակներում զինծառայողների միջին թվաքանակը կազմում է 148 հազար, իսկ ամենամեծ և ամենափոքր բանակների թվաքանակի միջև 8000 անգամ տարբերություն կա։ Ընդ որում, զորակոչ կա աշխարհի 69 երկրում, ծառայությունը միջին հաշվով տևում է շուրջ մեկուկես տարի:
Նման հաշվարկներ է կատարել «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ բաց տվյալների հիման վրա։
193 պետություններից բանակ չունի միայն 23 երկիր, այդ թվում՝ Վատիկանը, Իսլանդիան, Կոստա Ռիկան, Պանաման և Միկրոնեզիան։ Բանակ չունեցող պետությունների մեծ մասը նախկին գաղութներ են, որոնք գտնվում են իրենց նախկին մետրոպոլիաների կամ հարևանների պաշտպանության ներքո կամ ունեն ռազմականացված կազմավորումներ, որոնք մասամբ են կատարում բանակի գործառույթները։
Թվաքանակով ամենամեծը Չինաստանի բանակն է, որտեղ ծառայում է գրեթե 2,04 միլիոն մարդ։ Հաջորդը Հնդկաստանն է (1,46 մլն) և Միացյալ Նահանգները (1,33 մլն):
2023 թ․ դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանում զինծառայողների թիվը բանակում սահմանվել է 1,32 միլիոն։ Ըստ Global Firepower-ի՝ Հյուսիսային Կորեայի բանակում ծառայողների թիվը կազմում է 1,32 միլիոն, իսկ Ուկրաինայում՝ 900 հազար:
Տասնյակում տեղ են գտել Պակիստանը (654 հազար ծառայող), Իրանը (610 հազար ծառայող), Հարավային Կորեան և Վիետնամը (600 հազարական ծառայող), ինչպես նաև Եգիպտոսը (440 հազար ծառայող):
Աշխարհում ամենափոքր բանակն ունի Անտիգուա և Բարբուդան, որտեղ ծառայում է 245 մարդ. դա 8300 անգամ պակաս է, քան Չինաստանում։
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ «գաճաճ» զինված ուժերի թոփ 5-ի մեջ մտնում են Սեյշելյան կղզիները, որտեղ ծառայում է 420 մարդ, Բարբադոսը՝ 610 զինծառայողով, և Գամբիան՝ 800 զինծառայողով։ Իսկ հնգյակը եզրափակում է Լյուքսեմբուրգի բանակը, որտեղ, ըստ վերջին տվյալների, ծառայում է մոտավորապես 1000 մարդ։