Լեմկինի ինստիտուտը դիտարկում է Ադրբեջանի սպառնալիքներն ու ագրեսիան որպես հայերի դեմ ուղղված ցեղասպանական օրակարգի մաս. հայտարարություն
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեմկինի ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Սյունիքի մարզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությունից հետո վերջին ռազմական սրացումների կապակցությամբ: Այս կապակցությամբ կառույցը հայտարարություն է տարածել X իր հարթակում:
«Մենք նաև անհանգստացած ենք Հայաստանի կառավարության վերջին առաջարկների վերաբերյալ, որոնք արվել են ի պատասխան Ադրբեջանի սպառնալիքների՝ սկսելու ագրեսիվ պատերազմ, եթե Հայաստանը էական փոփոխություններ չանի իր իրավական և խորհրդանշական ինքնության մեջ, ներառյալ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները և այնպիսի նշանակալից մշակութային խորհրդանիշների օգտագործումը, ինչպիսին Արարատ լեռն է: Այս առաջարկները քայքայում են Հայաստանի ինքնիշխանությունը և վտանգում են ամրապնդել նախագահ Ալիևի գաղափարական նպատակները։
Լեմկինի ինստիտուտը դիտարկում է Ադրբեջանի սպառնալիքներն ու ագրեսիան որպես Հարավային Կովկասի հայերի դեմ ուղղված իր համընդհանուր ցեղասպանական օրակարգի մաս: Հրամայական է, որ միջազգային առաջնորդները անհապաղ միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար»,-նշվում է հայտարարության մեջ: