Ռուս կենդանիների պաշտպանին մահացած են գտել դստեր հետ բնակարանում
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եկատերինբուրգի կենդանաբանական այգու պաշտպան Ալեքսանդրա Շչերբակովային և նրա 16-ամյա դստերը մահացած են գտել իրենց բնակարանում։ Մահացածի գործընկերները հայտնել են, որ, նախնական տվյալներով, ողբերգության պատճառը գազի արտահոսքն է եղել։ Այս մասին գրում է E1.RU-ն։
Հրատարակությունը հայտնում է, որ աղջկան գտել են լոգարանում, իսկ կնոջը՝ միջանցքում։ Նրանց կհուղարկավորեն փետրվարի 24-ին։
Սատկել են նաև բնակարանում ապրող կենդանիները՝ չորս կատու, երեք շուն և ծովախոզուկ։
Մարզային քննչական կոմիտեն դեռևս չի մեկնաբանել ողբերգությունը։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live