Մահացածների մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ. Մեդվեդևը՝ Նավալնիի մասին
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Ալեքսեյ Նավալնիի մասին լավ բան ասել չի կարող, հետևաբար վատ բան ևս չի ասի։
«Ինչպես մենք սովորաբար ասում ենք, մահացածների մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Ես նրա մասին լավ բան չեմ կարող ասել, վատ բան ևս չեմ ասի»,- ասել է Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է Նավալնիի մարմինը:
Քննիչները Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը. ևս 14 օր «քիմիական փորձաքննություն» կիրականացվի:
Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ թույլ տալու տեսնել որդուն։