30 զոհ, 100 հոգի՝ փլատակներում․ միջադեպ՝ Վենեսուելայում
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վենեսուելայի Բուլա-Լոկա հանքավայրում սողանքի պատճառով առաջացած փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել, ևս հարյուր մարդ մնացել է փլատակներում։ Այդ մասին հայտնել է France24-ը՝ վկայակոչելով Անգոստուրայի քաղաքապետին։
Նշվում է, որ զոհերի թիվն աճում է։
Ըստ տեղեկությունները, տվյալ հանքն օրինական չէ․ այդտեղ արդյունահանում են օգտակար հանածոներ։
Ավելին, ըստ գործակալության, սա արդեն երրորդ փլուզումն է վերջին կես տարում։
Նախորդ նման միջադեպերը տեղի են ունեցել 2023 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին և խլել մոտ տասը մարդու կյանք։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live