Օդե՛սա, վերադարձիր տուն. Մեդվեդև
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն Ուկրաինայի Օդեսա քաղաքն անվանել է ռուսական՝ հավելելով, որ դրա վերադարձին Ռուսաստանի Դաշնությունը շատ է սպասում։ Նա այս մասին ասել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։
«Օդեսայի մասին կարող եմ ուղղակի ասել. Օդե՛սա, վերադարձիր տուն, այսքանը»,- ասել է Մեդվեդևը։
Քաղաքական գործչի խոսքով՝ Օդեսան «ռուսական» քաղաք է՝ հաշվի առնելով դրա պատմությունը, այնտեղ ապրող մարդկանց և նրանց լեզուն: