Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ 9-ամյա տղան տարբեր աստիճանի այրվшծքներnվ, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բենզինով վառարանը վառելու ժամանակ առաջացած բոցի այրվելու հետևանքով «դեմքի պարանոցի առաջային և կողմնային մակերեսների, զույգ վերին վերջույթների առաջային մակերեսների, զույգ ազդրերի առաջային և միջային մակերեսների, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածք բոցով, 30-ից 35 տոկոս մակերեսով, այրվածքային շոկ, շնչուղիների ջերմային այրվածք բոցով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 9-ամյա Ալեն Մ․-ն է, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզվել են, որ նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում երեխան իրենց տանը ծնողների հսկողությունից դուրս մնալով փորձել է բենզինի միջոցով վառել վառարանը և բենզինով լի շիշը լցրել է վառարանի մեջ, որտեղ բոց է եղել և այն բռնկվել է ինչի հետևանքով էլ երեխան ստացել է այրվածքներ։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live