Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով կա մի քանի զոհ
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Քաֆր Սուսա շրջանի բազմաբնակարան շենքի հրթիռակոծության հետևանքով, ըստ նախնական տվյալների, կան մի քանի զոհեր։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Հարվածի տակ է հայտնվել 10-հարկանի շենքի հինգերորդ հարկը: Իշխանությունները արգելաշղթա են ստեղծել գնդակոծության վայրի շուրջ։
Al Mayadeen պարբերականը հայտնում է 2 զոհի մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սիրիական ԶԼՄ-ները հրթիռակոծության մեջ մեղադրում են Իսրայելին։