Կոնվերս Բանկն առաջարկում է լայն ծածկույթով բանկային ծառայությունների փաթեթներ
SocityԿոնվերս Բանկը հայտարարում է Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթների գործարկման մասին: Այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ հաճախորդները կարող են ընտրել իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս համապատասխանող փաթեթ, բաժանորդագրվել դրան և օգտվել մի քանի բանկային պրոդուկտից միասնական՝ ավելի ցածր սակագնով:
«Neo, Ultra և Elite փաթեթների շրջանակներում Կոնվերս Բանկն առաջարկում է հիմնական, կից և երկրորդ միջազգային վճարային քարտեր, հաշվարկային և կուտակային հաշիվներ, Visa վիրտուալ քարտ/քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն՝ միասնական փաթեթում և միասնական սակագնով: Փաթեթի տրամադրման, ինչպես նաև տեղեկանքների, գրությունների, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների համար վճարներ նախատեսված չեն:»,-ասել են Բանկում:
Հիմնական, երկրորդ, կից վճարային քարտ/երի տեսակը, անվճար կանխիկացման և վարկավորման սահմանաչափը պայմանավորված են փաթեթի սակագնային պլանով:
Պայմանավորված Neo, Ultra և Elite փաթեթներից յուրաքանչյուրի սակագնային պլանով՝ հաճախորդներին կառաջարկվի նաև արտասահմանյան ուղևորությունների ընթացքում աջակցության ապահովագրություն՝ տարեկան 30 օր տևողությամբ, 10% զեղչված սակագնով անհատական դեպոզիտային պահատուփի վարձակալում: Պրեմիում դասի Visa քարտապանները կկարողանան օգտվել նաև այդ համակարգի հատուկ առաջարկներից:
Այս պահին ծառայությունից կարելի է օգտվել՝ այցելելով ցանկացած մասնաճյուղ:
Առաջիկայում բանկային ծառայությունների փաթեթների թիվը կավելանա, իսկ բաժանորդագրությունը հասանելի կդառնա նաև Converse Mobile հավելվածում:
Տեսանյութն՝ այստեղ
Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-511-211:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: