Դաղստանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դաղստանի Ագուլի շրջանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԻՆ հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։
«ՌԴ ԳԱ Դաղստանի երկրաֆիզիկական ծառայությունը տեղեկություն է ստացել, որ ժամը 08:47-ին Ագուլի շրջանում՝ Յարկուգ գյուղից 14 կմ հեռավորության վրա՝ 16 կմ խորության վրա, 4,6 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ստորգետնյա ցնցումները զգացել են հանրապետության Ռուտուլի և Խիվա շրջանների բնակիչները։ Փրկարար ծառայությունները ավերածությունների մասին տեղեկություն չեն ստացել։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live