ԱՄՆ-ը շեշտակի աճ է գրանցելու արևային էներգիայի ոլորտում
EconoмицсՄիացյալ Նահանգները 2024 թվականին արևային էլեկտրաէներգիայի արտադրության շոշոփելի աճ է գրանցելու։ Միջազգային էներգետիկ գործակալության վերջին զեկույցի համաձայն՝ խոշոր արևային նախագծերի բաժինը կկազմի 58 % հավելաճ, ինչը թույլ կտա ավելացնել ողջ երկրի տարածքում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։
Ակնկալվում է, որ այս տարվա ընթացքում ամերիկյան էլեկտրացանցին կմիանան նոր արևային կայաններ՝ ընդհանուր 36,4 գեգավատ համախառն հզորությամբ։ Ռեկորդային այդ ցուցանիշը, որը գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ծավալը, բաժին է հասնելու հիմնականում արևային նահանգներին՝ Տեխասին, Կալիֆոռնիային և Ֆլորիդային։
Ըստ կանխատեսումների՝ խոշորագույն արևային էլեկտրակայանը լինելու է Նեվադայի Ջեմինի նախագիծը։ Այն նաև շոշափելի աճ կգրանցի ոլորտի զարգացման հարցում։ Գործակալությունն առևտրային և լոգիստիկ սահմանափակումների թուլացումը համարել է արևային էներգիայի ոլորտի աճի գլխավոր գործոն։ Նահանգներն արդեն վաղուց փորձում են խթանել արևային արդյունաբերության զարգացումը, այդ թվում պետական նախաձեռնությունների շնորհիվ։ Ինչպես, օրինակ, գնաճի նվազեցման մասին օրենքը։
Նախկինում տարիֆներ և սահմանափակումներ էին ներդրվում չինական արտահանման վրա, որպեսզի տեղական արտադրողները կարողանան ընդլայնել իրենց ներքին բազան և սահմանափակումները հանվեցին ասիական արտադրողների էժան սարքավորումներն օգնեցին նվազեցնել արևային էներգիայի գինը նահանգներում, ընդ որում «Ռոյթերսի» տվյալներով՝ սահմանափակումները շարունակում են պահպանվել Չինաստանի մասով հիմնականում, սակայն հանվել են ասիական այլ երկրներում արտադրվող սարքավորումների վրա, ավելին մի շարք երկրներում՝ Ֆիլիպիններում, Վիետնամում, Թայլանդում և Թայվանում, արտադրական հզորություններն ավելացվել են հենց Միացյալ Նահանգներին տրվող դրամաշնորհների և վարկային միջոցների հաշվին, այսինքն ԱՄՆ-ն իր տեխնիկայի գնի նվազեցման համար աջակցում է Չինաստանի հարևաններին։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Նաիրա Մելիքյան