Նավալնիի այրին հայտարարել է, որ «կշարունակի ամուսնու գործը»
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրին հայտարարել է, որ կշարունակի ամուսնու գործը:
Ինչպես նշում է The Guardian-ը, Յուլյա Նավալնայան ամուսնու մահվան համար մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ես ուզում եմ ապրել ազատ Ռուսաստանում, ուզում եմ կառուցել ազատ Ռուսաստան»,- ասել է Նավալնայան «Ես կշարունակեմ Ալեքսեյ Նավալնիի գործը» վերնագրով տեսաուղերձում։
«Վլադիմիր Պուտինը սպանեց իմ ամուսնուն»,- ասել է Նավալնայան՝ հավելելով, որ ինքը կաշխատի ժողովրդի հետ՝ Կրեմլի դեմ պայքարելու ու նոր Ռուսաստան ստեղծելու համար:
Նավալնիի մահվան մասին հայտնի է դառել ուրբաթ: ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալի բաժնի տվյալներով՝ ուրբաթ զբոսանքից հետո Նավալնին վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը և մահացել։ RT-ի աղբյուրի նախնական տվյալներով՝ մահվան պատճառը թրոմբն է եղել: Ներկայում մահվան ստույգ պատճառները պարզվում են։
Պուտինի կոշտ քննադատ Նավալնիին անցած տարվա վերջին տեղափոխել էին Ռուսաստանի ամենահեռավոր և ցուրտ շրջաններից մեկի՝ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի Խարպ գյուղի տարածքում տեղակայված հատուկ ռեժիմի գաղութ։