Դանակահարություն՝ Գեղարքունիքի դպրոցներից մեկում․ տեղի է ունեցել բասկետբոլի խաղի ժամանակ
SocityՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ազդրի միջին երրորդի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, սակայն նրան հիվանդանոց տեղափոխող անձինք հայտնել են, որ նա վնասվածքը ստացել է սպորտային մարզասրահում մարզվելիս, երկաթների վրա ընկնելու հետևանքով։
Կարճ ժամանակում ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հիվանդանոցում հայտնած տեղեկությունը իրականության հետ կապ չունի։
Այդ օրը, ժամը 14։30-ի սահմաններում Ծովասար բնակավայրի Բադալ Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճում բասկետբոլի խաղի ժամանակ միջանձնային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա տղան սպորտային մարզասրահին կից, ուսուցչի գրառումների համար նախատեսված սենյակում դանակով հարվածել է իր հասակակցի ազդրին։
Ոստիկանները հայտնաբերում են կասկածյալի հորը, ով հայտնում է, որ հանցագործության գործիք դանակը իր տղան տվել է իրեն և ինքը պատրաստ է այն ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live