Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է կորոնավիրուսով հիվանդ 82 քաղաքացի
SocityՇիրակի մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3-ով․ ունենք լավացման 24 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 21 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 24 պացիենտ առողջացել է:
Հիվանդության անախտանիշ ընթացքով 34 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման եւ ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1133 նմուշառում»,- ասված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։