Բելգորոդում Ուկրաինայի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 19-ի
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով Բելգորոդում տուժածների թիվը հասել է 19-ի։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Երեկ երեկոյան Բելգորոդ քաղաքի բնակիչներից մեկը, ով վիրավորում էր ստացել, ինքնուրույն դիմել է թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Վիրավորների թիվը, ընդհանուր առմամբ, հասել է 19-ի»,- գրել է Գլադկովը՝ հավելելով, որ տուժածներից չորսը՝ երկու երեխա և երկու մեծահասակ, գնացքով տեղափոխվել են Մոսկվայի հիվանդանոցներ։
Գլադկովը մանրամասնել է, որ տուժածներից հինգն ամբուլատոր բուժօգնույթուն ստանալուց հետո տուն են վերադարձել, ևս տասը շարունակում են մնալ Բելգորոդի հիվանդանոցում։ Նրանցից երկուսը ծանր վիճակում են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ ութի վիճակը գնահատվում է միջին ծանրության։