Ի՞նչ է կատարվում Տաջիկստանի սահմանին, ՀԱՊԿ-ն ահազանգում է
InternationalՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Տաջիկստանի հարավային սահմանների երկայնքով «Իսլամական պետության» զինյալների թվի աճ է տեսնում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունության հիմնական սպառնալիքը գալիս է միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններից, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Ալ-Քաիդան» և այլք,-նշել է ռազմական ղեկավարն ու հավելել,-մասնավորապես Տաջիկստանի հարավային սահմանի մոտ» գրանցվել է «Իսլամական պետություն» խմբավորման աֆղանական մասնաճյուղի՝ «Վիլայաթ Խորասան»-ի և Պակիստանի թալիբների շարժման զինյալների թվի աճ: Բացի այդ, ընդլայնվում է նրանց վերապատրաստման դաշտային ճամբարների ցանցը»։
Ըստ Սերդյուկովի, իրավիճակի վատթարացմանը կարող է նպաստել միգրացիոն հոսքերի աճը՝ «կառավարական զորքերի և ընդդիմության միջև շարունակվող առճակատման, ազգային և կրոնական փոքրամասնությունների ճնշման, ինչպես նաև տնտեսական վիճակի դեգրադացիայի պատճառով»։
«Թմրամիջոցների անվերահսկելի ապօրինի շրջանառությունը և զենքի ապօրինի բաշխումը նույնպես բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում հանցավորության իրավիճակի վրա»,- նշել է ՀԱՊԿ շտաբի ղեկավարը։