Վաղը` հուլիսի 13-ին ժամը 11:00-ին ավտոերթ Խոր Վիրապ-Երևան․ Նարեկ Մալյան/տեսանյութ/
ՎԵՏՕ հասարակական- քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է սորոսականների կողմից մեր պետական օղակների զավթման մասին։ Մալյանը նշեց, որ որոշել է իր ակցիան սկսել հենց այն վայրից, որտեղից Գրիգոր Լուսավորիչը դուրս է բերել քրիստոնեությունը և տարածել երկրով մեկ։
«Հայաստանում արգելված են ոչ թե ակցիաները, այլ հավաքները»,- շեշետեց Մալյանը։
Ակցիան ուղղված է կեղծ արտակարգ դրության դեմ, որի շրջանակներում ապօրինի օրենքներ են ընդունվում։
Մալյանը հայտնեց, որ ակցիային խոչընդոտելը Սորոսի գործակալական ցանցի կողմից կարող է միայն լինել և վաղն ակնհայտ կդառնա, թե որքանով է դա իրականանալի։
Մալյանը հայտնեց նաև, որ իր բոլոր փաստաթղթերը կարգին են և իր մոտ են լինելու․ իրավապահները անհանգստանալու հիմք չեն ունենա։
«Կհանդիպենք վաղը ժամը 11-ին՝ Խոր Վիրապում»,- եզրափակեց Մալյանը՝ հրավիրելով մեքենա ունեցող քաղաքացիներին կրկնել իր Խոր Վիրապ- Երևան երթուղին։